Աստանայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    41 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    11 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Աստանայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Աստանայում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին: Բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու:

«Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են անցկացվում։ Դա թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակներում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ մեր մտերիմ բարեկամների ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Բարձր մակարդակով ստորագրված այս հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ:

«Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը:

Շարունակելով Լավրովի միտքը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ իրենք հատկապես կկենտրոնանան ետկոնֆլիկտային կարգավորման վրա, որի պատասխանատուն արտգործնախարարներն են, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հարցը. «Ինձ թվում է՝ այս տեսանկյունից օգտակար կլիներ քննարկել հարցերը, այն զարգացումը, որ եղել է այս ժամանակահատվածում։ Առնվազն մեր կողմից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ետկոնֆլիկտային կարգավորման այն չափման վրա, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դրանք խաղաղության պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք»։ 

Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարում  խոսելու և  փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ:

«Ինչպես դուք եք նկատել, սա լավ հնարավորություն է միջազգային հարթակներում մեր հանդիպումներն օգտագործելու համար խոսելու և  փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ բոլոր առումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ՝ մեր ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով»,- Աստանայում եռակողմ հանդիպմանը բացման իր խոսքում ասել է Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ