Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է դալլասյան՝ Ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    41 կմ/ժ
  • Լոռի 17°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    79%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է դալլասյան՝ Ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է դալլասյան՝ Ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, որպես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագրի համակարգող, մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի դալլասյան համաժողովին, որը մեկ տեղում միավորել է համաշխարհային մակարդակով ոստիկանության ոլորտի առաջնորդներին։
 
Միջոցառման շրջանակներում անցկացվել են ավելի քան 200 կրթական նիստեր, որոնք կենտրոնացվել են ժամանակակից ոստիկանության գործունեության առանցքային կողմերի վրա։
 
Հեղինակավոր Համաժողովին մասնակցել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 15 000 ներկայացուցիչ: Համաժողովը հնարավորություն է տվել նաև ուսումնասիրել ժամանակակից ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը՝ համազգեստից մինչև սպառազինություն։
 
Նշենք նաև, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը համաժողովին ընդառաջ արդեն իսկ անդամակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիային։
 
Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) գրասենյակը: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև Ոստիկանության և Քննչական կոմիտեի ղեկավար կազմերի տարբեր ներկայացուցիչներ:

Թեմայի այլ նորություններ