Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի փակումը անընդունելի է և վտանգավոր. ազատամարտիկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    44%
    44 կմ/ժ
  • Լոռի 21°C
    81%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    8 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    56%
    7 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    66%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 27°C
    49%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.3964
  • Դոլար = 387.973

Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի փակումը անընդունելի է և վտանգավոր. ազատամարտիկ

Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի փակումը անընդունելի է և վտանգավոր. ազատամարտիկ

Հայաստանի Հանրապետության սահմաններին կատարվող իրադարձություններին հետևում ենք անհանգստությամբ, և ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանի մտագոհությունները՝ ադրբեջանցիների ոտնձգությունների հետ կապված, ինձ համար հասկանալի են:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Կարմեն Ասլանյանն՝ անդրադառնալով այսօր Արթուր Եպիսկոպոսյանի (Մոնախ) կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման դեպքին:

«Սակայն անընդունելի է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը: Անընդունելի է՝ նախևառաջ հենց նույն մտահոգությունների պատճառով, քանի որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը պետք է անխափան գործի ցանկացած պարագայում: Կարծում եմ՝ սա լավ են հասկանում հատկապես զինվորական ճանապարհ անցած մարդիկ»,- ասել է մեր զրուցակիցը՝ հորդորելով հետագայում բացառել նման տիպի արկածախնդիր ու վտանգավոր գործողությունները:

Թեմայի այլ նորություններ