Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։

Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:

Թեմայի այլ նորություններ