Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    37 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    36%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    36%
    13 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Արա Այվազյանն ու Քուբադ Թալաբանին տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր են քննարկել

Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։

Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը:

Անդրադարձ է կատարվել հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների,  ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։

Երկուստեք բարձր է գնահատվել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը:

Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների  հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։

Թեմայի այլ նորություններ