Ադրբեջանի վայրագությունները հետևանք են այդ երկրում հայատյաց քաղաքականության. Հասմիկ Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    22 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Ադրբեջանի վայրագությունները հետևանք են այդ երկրում հայատյաց քաղաքականության. Հասմիկ Հակոբյան

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում:

«Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը, եւ ուրիշներ:

Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունն է հասարակական կյանքում: Հայաստանի խորհրդարանում 103 պատգամավորից 38-ը կանայք են: Սակայն, այսօր ես չեմ անդրադառնա այդ հարցին:

Ես կխոսեմ հայ կնոջ դերի մասին ռազմադաշտում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծել է նոր ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման դեպքերով, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով:

Գերեվարված զինծառայողների խոշտանգման, արտադատական սպանությունների եւ հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առաձնակի դաժանությամբ, մերկացվել են, այնուհետեւ տեսագրվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից եւ հրապարակվել սոցիալական ցանցերում:

Այս վայրագությունների տեսանյութերը ցույց են տալիս խեղված եւ գլխատված հայ զինվորներին, այդ թվում՝ զինծառայող կանանց: Տեսանյութում հայ զինծառայող կինը երեւում է մերկ, երկու ձեռքերը եւ ոտքերը կտրած: Նրա աչքերից մեկը դուրս էր հանվել եւ տեղը քարեր դրվել, նրա մատները կտրել էին եւ խոթել բերանը: Ադրբեջանցի զինվորները գրել էին նրա խոշտանգված մարմնի վրա ադրբեջանցի հատուկ ուժերի՝ «Յաշմա»-ի անունը: Տեսանկարահանման ամբողջ գործընթացն ուղեկցվում է ադրբեջանցի զինվորների ծիծաղով եւ կատակներով:

Կին զինծառայողները սարսափելի դաժանությամբ սպանվել են ոչ միայն նրա համար, որ հայեր էին, ոչ միայն նրա համար, որ զինվորականներ էին, այլ՝ որովհետեւ հայ կանայք էին:

Ավելի ուշ մենք նորից ունեցանք սարսափազդու տեսանյութ, որը տարածվել էր սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների:

Այսպիսի վայրագությունները հետեւանք են Ադրբեջանում հայատյացության հետեւողական պետական քաղաքականության, որն իրականացվում է պետական մակարդակով, դրսեւորվում է հասարակական կյանքում:

Այս կապակցությամբ ես ցանկանում եմ շեշտել միջազգային հանրության կարեւոր դերն այսպիսի պատերազմական հանցագործությունները կանխելու հարցում` Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով»,-ասել է պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ