23 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    28 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    41 կմ/ժ
  • Լոռի 17°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    11 կմ/ժ
  • Արարատ 28°C
    58%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    5 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    93%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    28 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    79%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

23 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը

23 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 23 տարի: 23 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը ընդհատվեց կրակահերթերով: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին երևելի պետական այրերի: Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

***

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին Կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց, 91 մարդ էլ պատանդ էր վերցվել:

Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և Կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, ըստ պաշտոնական վարկածի՝ Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

Նաիրի Հունանյանը դեռ շարունակում է կրել պատիժը:

Թեմայի այլ նորություններ