ՊՆ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՊՆ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ  է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկակկան հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության հետագա կատարումը, ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: Որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1991թ.:

Քննությամբ պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ 28-ամյա երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ, պարզվել էր նաև, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի Արա Մխիթարյանից, մարմնական վնասվածքներ էին ստացել նաև նույն զորամասի ևս երկու սպա:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 28-ամյա երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել՝   ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ միջադեպին նաև Զավեն Գրիգորյանի մասնակցություն ունենալու վերաբերյալ:  Վերջինս ձերբակալվել է՝ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Քրեական գործով շարունակում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Նշենք, որ Զավեն Գրիգորյանը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է:

 

Թեմայի այլ նորություններ