Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում. Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում. Բադասյան

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում. Բադասյան

Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կարծում եմ՝ առաջիկա երեքշաբթի, այսինքն՝ վաղը, կքննարկվի նախարարական կոմիտեում և կմտնի Կառավարության նիստի օրակարգ, կամ հաջորդ շաբաթ կմտնի Կառավարության նիստի օրակարգ և կներկայացվի Ազգային ժողովին:

Նախարարն ասաց, որ ամբողջ ոստիկանությունը պետք է ունենա քաղաքացիական վերահսկողություն, ինչի ճանապարհը ներքին գործերի նախարարության ստեղծումն է:

«Հիմնական քաղաքականությունը հետևյալն է՝ տարանջատել բուն ոստիկանական գործառույթները ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից, այս առումով շատ կարևոր է, որ ներքին գործերի նախարարության անմիջական ենթակայության տակ գտնվեն հաշվառման քննական բաժինների հետ կապված գործառույթները, անձնագրերի և վիզաների վարչության, միգրացիոն ծառայության գործառույթները, որոնք պետք է դառնան էլ ավելի քաղաքացիակենտրոն»:

Թեմայի այլ նորություններ