ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում չարաշահումներ են հայտնաբերվելլ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում չարաշահումներ են հայտնաբերվելլ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի եւ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջեւ կնքվել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի եւ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջեւ կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիայի գնմանը։ «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի հիմքով շարժական լաբորատորիա ձեռք բերելու համար նշվել է շուկայականից էականորեն բարձր արժեք՝ 25,5 միլիոն դրամ։

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գնումն իրականացնելու համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հրամանով հաստատել է գործընթացը կազմակերպող ստորաբաժանումը, որի անդամները չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ընկերության տնօրենի եւ փոխտնօրենի ցուցումով կազմել են ավտոմեքենայի գնման հայտ ու ներառել նախատեսվածից ցածր՝ 6,5 միլիոն դրամ արժեքով ավտոմեքենայի տեխնիկական բնութագիր։

Հետագայում կազմակերպվել է գնման ձեւական գործընթաց, ինչի արդյունքում շուրջ 19 միլիոն դրամ ավելի գնով ձեռք է բերվել «Ռենո Դոքեր» ավտոմեքենա։ Արդյունքում՝ պետության օրինական շահերին պատճառվել է 19 միլիոն դրամի նյութական վնաս, որն անզգությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության։

է «Պետության կողմից դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիայի գնմանը։ «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի հիմքով շարժական լաբորատորիա ձեռք բերելու համար նշվել է շուկայականից էականորեն բարձր արժեք՝ 25,5 միլիոն դրամ։

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գնումն իրականացնելու համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հրամանով հաստատել է գործընթացը կազմակերպող ստորաբաժանումը, որի անդամները չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ընկերության տնօրենի եւ փոխտնօրենի ցուցումով կազմել են ավտոմեքենայի գնման հայտ ու ներառել նախատեսվածից ցածր՝ 6,5 միլիոն դրամ արժեքով ավտոմեքենայի տեխնիկական բնութագիր։

Հետագայում կազմակերպվել է գնման ձեւական գործընթաց, ինչի արդյունքում շուրջ 19 միլիոն դրամ ավելի գնով ձեռք է բերվել «Ռենո Դոքեր» ավտոմեքենա։ Արդյունքում՝ պետության օրինական շահերին պատճառվել է 19 միլիոն դրամի նյութական վնաս, որն անզգությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության։

Թեմայի այլ նորություններ