Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը

Ըստ Մակունցի՝ Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ տարածաշրջանում շատերը Հայաստանին թշնամի են համարում, և Հայաստանն էլ շատերին է թշնամի համարում, և երկարատև կայուն խաղաղություն ապահովելու համար ՀՀ-ն այս տարածաշրջանում իր դիրքը, կեցվածքը, վերաբերմունքն ու ընկալումները պետք է փոխի, տարածաշրջանի երկրները ևս պետք է փոխեն վերաբերմունքը:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու, ուժեղացնելու մեր պետությունը, պետականությունը՝ միևնույն ժամանակ ազգային ինքնության, պատմական հիշողության պահպանմամբ: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,-ասաց Մակունցը:

Նա շեշտեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն:

Անդրադառնալով իր տեսակետին՝ խմբակցության ղեկավարը նշեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»:

Մակունցը շեշտեց՝ պետք է շատ խորքային դիտարկել յուրաքանչյուր հայտարարություն: «Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են: Որպես պետական պաշտոնյաներ, պետական այրեր՝ մենք պարտավոր ենք հաշվի առնել դրանք և ըստ այդմ կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել»,-ասաց նա ու շեշտադրեց՝ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը յուրաքանչյուրի առաքելությունն է:

Թեմայի այլ նորություններ