Ծառուկյանը Շիրակի մարզում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ծառուկյանը Շիրակի մարզում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին

Ծառուկյանը Շիրակի մարզում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին

Այսօր այլևս չկա սև ու սպիտակ, այսօր կա միայն հայ ազգը, որը պետք է միասնական լինի: Այս մասին Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ հզոր պետություն ունենալն անհնարին է, քանի դեռ մարդիկ ապահովված չեն աշխատանքով, չեն փակվել «ժողովրդի վարկերը, պարտքերն ու տույժերը»: «Հզոր պետություններում ժողովուրդներն ապրում են բարեկեցիկ կյանքով, ոչ թե ընտանիքները միանգամից մի քանի վարկեր են վերցնում»,- հայտարարեց Ծառուկյանը: Նա խոստացավ իշխանության գալու պարագայում 1 մլրդ դոլար գումար հատկացնել վարկերի մարմանը:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև Գյումրիի «դոմիկներում» բնակվող անձանց, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ դա ևս իրենց առաջնահերթություններից է:

Խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: «Մեր սահմանները պետք է պահեն հայ և ռուս զինվորները, որ դրանք անսասան լինեն, որ անգամ ճանճ չանցնի»,- նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը հավելեց, որ իր կապերն ու հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու է ժողովրդին ներկա ծանր վիճակից դուրս բերելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ