Տիգրան Ավինյանը մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ապրիլի 28-ին տեսակապով մասնակցել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Որպես խորհրդի համանախագահ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության կողմից համատեղ ստեղծված առաջին և տեսակով միակ ազգային նորարարական կենտրոնն է, որի ստեղծումը հնարավոր է եղել Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ դառնալով ՄԱԶԾ-ի կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ նորարարական կենտրոնների օրինակելի նախատիպ։ Նա նկատել է, որ ԿԶՆ կենտրոնը դարձել է նորարարության ոլորտում կառավարության հիմնական գործընկերներից մեկը՝ արագ, ճկուն և նորարար մոտեցումներով արձագանքելով տարբեր մարտահրավերներին և, կորոնավիրուսային համավարակով և պատերազմով պայմանավորված, կառավարության վերաձևակերպված առաջնահերթություններին:

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ «Օրակարգ 2030»-ի շրջանակներում Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ ստանձնած հանձնառությամբ, պարտավորվել է կյանքի կոչել «Կայուն զարգացման 17 նպատակները» և, ըստ այդմ, Հայաստանի զարգացման տեսլականը, հիմնված ներառական և կայուն աճի, մարդկային կապիտալի համապարփակ զարգացման ու մարդակենտրոն մոտեցումների վրա, լիովին համահունչ է նշյալ հանձնառությանը: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը ելակետային է համարել ԿԶՆ նորարարական կենտրոնի դերակատարումը՝ որպես ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում հանգույց կառավարության, ՄԱԿ-ի, մասնավոր ոլորտի և ակադեմիայի միջև՝ հավելելով, որ կառավարությունը հակված է խրախուսել կենտրոնի կողմից նոր ծրագրերի իրականացման համար ֆինանսավորումը տարբեր կառույցների կողմից։

«Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագրի ղեկավար խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, ՌԴ կառավարության և դեսպանատան, ինչպես նաև Ռուսաստան-ՄԱԶԾ նպատակային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն: Նիստի ժամանակ ամփոփվել է «Նորարարական լուծումներ Հայաստանում ԿԶՆ-ների իրականացման համար» ծրագիրը և ներկայացվել են դրա արդյունքները: Նիստի ավարտին քննարկվել են ծրագրի շարունակության հեռանկարները, ինչպես նաև ուրվագծվել հաջորդ քայլերը:

2018թ. օժանդակելով Հայաստանի՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու հանձնառության իրականացմանը՝ ԿԶՆ կենտրոնը ՀՀ կառավարությանն առաջարկել է նորարարական գործիքակազմ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, առողջապահության, հարկային, շրջակա միջավայրի և այլն՝ աջակցելով փաստահենք քաղաքականությունների մշակմանը և ծառայությունների մատուցմանը։

Թեմայի այլ նորություններ