Ճանապարհաշինությունից կրթական բարեփոխումներ.Նիկոլ Փաշինյանը Սևանում ներկայացրեց նախընտրական ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Ճանապարհաշինությունից կրթական բարեփոխումներ.Նիկոլ Փաշինյանը Սևանում ներկայացրեց նախընտրական ծրագրերը

Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 6-րդ օրը Գեղարքունիքի մարզում է: Առաջին կանգառը Սևան քաղաքում է: Մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցությունը, նշեց, որ իրենցից պահանջվում է հաղթել՝ իրականացնելու պողպատյա ժողովրդական հեղափոխություն:

«Վերջին երեք տարիներին մենք չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել: Այս ընտրությունների կարևորությունը, երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան, առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է: Այս ընտրություններում մեզնից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն: Կեղեքող էլիտան իր երկարաժամկետ իշխանությունն ապահովել է առաջին հերթին ժողովրդին զրկելով պատշաճ կրթությունից»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացրած բարեփոխումները, սկսած առաջին դասարանցիների ընդունելության կարգի փոփոխությունից, որն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային համակարգով, վերջացրած դպրոցների, նախակրթարանների կառուցման ու հիմնանորոգման ծրագրերով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց իշխանության օրոք հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ ասֆալտապատման ծրագրերը: Նրա խոսքով, միայն ծավալները չեն արտահայտում իրական պատկերը:

«Նախկինում ասֆալտապատում էին այն ճանապարհները, որոնք տանում էին իրենց խրախճանքի ու զվարճանքի վայրեր: Մենք եկել ենք ու 100-ավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի մոռացված գյուղեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց նաև իշխանության գալուց հետո պետական բյուջեի ծավալներն ավելացնելու ցուցանիշները, թոշակների, նպաստների չափը բարձրացնելուն ուղղված ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նաև հիշեց, որ այս ընթացքում էական ծավալներով բարձրացվել է զինվորականների աշխատավարձը: Վերջին երկու տարում ավելի շատ գումար է ծախսվել զենք-զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վրա, քան դրան նախորդող տարիներին:

«Սիրելի ժողովուրդ այս ընտրություններին մեզ պետք է մանդատ տաք, որ մենք կառուցենք դպրոցներ, մանկապարտեզներ, նորացնենք բուհական, գիտական համակարգը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ