ՍԴ-ն խորհրդացական սենյակում քննում է Քոչարյանի դիմումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

ՍԴ-ն խորհրդացական սենյակում քննում է Քոչարյանի դիմումը

ՍԴ-ն խորհրդացական սենյակում քննում է Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու: Վիճարկվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն, որի հիմքով մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին։ Քննությունից առաջ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել է գործը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով  դրա հանրային հնչեղությունը։  Առաջարկին առարկել է Երվանդ Խունդկարյանը։ Քվեարկության ժամանակ ՍԴ 8 անդամների ձայները հավասար են բաշխվել՝ 4-4, ինչի արդյունքում որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով։ Այսօրվա նիստին մասնակցել են ՍԴ 9 դատավորներից 8-ը․ Վահե Գրիգորյանի վերաբերյալ  կայացվել էր մասնակցության անհնարինության մասին  որոշում, քանի որ վերջինը մինչև դատավոր նշանակվելը եղել է մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում էլ այսօր շարունակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Շուրջ 1,5 տարի տևած դատավարությունից հետո  դատավոր Աննա Դանիբեկյանն  այսօր հայտարարել է, որ գործը մտնում է դատաքննության փուլ: Մինչև դատավորի այս հայտարարությունը պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ ու բացարկներ է ներկայացրել։ Մասնավորապես՝ առաջարկել է հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի  որոշման հրապարակումը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն,  որոշել է անցնել դատաքննության փուլին, ինչից հետո պաշտպանները լքել են նիստերի դահլիճը։  Դատական հաջորդ նիստին, որը  նշանակվել է  մարտի 30–ին,   դատախազությունը կներկայացնի մեղադրական եզրակացությունը:

2008-ի մարտի 1-ի գործով  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  դատավարությունը սկսվել  է 2019-ի սեպտեմբերին։ Թեև գործը քննվում է արդեն  մեկուկես տարի, բայց դատաքննության փուլ դեռ չի հասել։  Մեղադրող կողմը պաշտպաններին մեղադրում է  միջնորդություններով դատավարությունը ձգձգելու մարտավարություն որդեգրելու մեջ:

Թեմայի այլ նորություններ