Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը կշարունակի վաղը. այսօրվա նիստն ավարտվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը կշարունակի վաղը. այսօրվա նիստն ավարտվեց

Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը կշարունակի վաղը. այսօրվա նիստն ավարտվեց

Այսօր՝ ժամը 18:00-ին, Սահմանադրական դատարանում ավարտվեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը այսօրվա նիստի ավարտին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեց, թե դեռ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ իրեն՝ զեկույցն ավարտելու համար: Վարդեւանյանը, որ շուրջ 1 ժամ արդեն զեկույցը ներկայացնում էր, տեղեկացրեց, որ 40 րոպե էլ անհրաժեշտ է: Որոշվեց վաղը լսել շարունակությունը:

Նշենք, որ իր զեկույցում Արամ Վարդևանյանը անդրադարձավ ՍԴ ներկայացված դիմումի հիմքերին: Անդրադառնալով ՀՀ նախագահին՝ ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությանը՝ Վարդևանյանն ասաց. «Ընտրությունները եղել են հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսին 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ կարևոր է՝ վերջինս ոչ թե ստանձնել է նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթ, այլ հայտարարել է իր անունից: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն երևույթը չէ: Սահմանադրությամբ գրված է, որ հայտարարողը Հանրապետության նախագահն է»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը խնդիր համարեց նաեւ այն, որ ապրիլի 25-ին հրաժարական տալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր պարտականությունները կատարել: Ըստ նրա՝ այստեղ խնդիր կարող է լինել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին:

Խոսելով զինծառայողների քվեարկության մասին՝ Վարդեւանյանը ընդգծեց, որ վկայի կարգավիճակով պետք է հրավիրել ԶՈՒ ԳՇ պետին՝ պարզելու, թե արդյոք իսկապե՞ս 10 հազար 993 զինծառայող է մասնակցել քվեարկությանը:

Թեմայի այլ նորություններ