Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին

Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իր ղեկավարած դաշինքը կարողանալու է երկիրն արագ քայլերով առաջ տանել: Այս մասին նա խոսեց Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Լսելով հավաքված քաղաքացիներին և պատասխանելով նրանց բարձրացրած հարցադրումներին՝  նա խոսեց գյուղատնտեսական ոլորտում իրենց անելիքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձավ ոռոգման խնդիրներին՝  հայտարարելով, որ երեք տարով փոխելու են սուբսիդավորման մակարդակը: «Հաշվարկը դեռ վերջնականացված չէ, բայց կարծում եմ երեք տարով դուք սիմվոլիկ գումարներ եք ունենալու ոռոգման համար: Գիտեմ, որ շատերն են վարկերի տակ, այս տնտեսական անկումը բերեց անհամաչափության, վարկավորման փաթեթի աճի, ֆինանսական այդ ծանրության տակից դժվար է դուրս գալ առանց աջակցության»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով սպորտի զարգացմանը՝  նա տարանջատեց մեծ սպորտը և մասսայական սպորտը: «Չունենանք մասսայական սպորտ, չենք ունենալու նաև մեծ սպորտ: Մի սպորտաձևով առնվազն 8-10 հազար երեխա պետք է պարապի, որպեսզի մեծ սպորտի համար կարողանաս առաջ տանել մի քանիսին: Մեկը սնում է մյուսին, չես կարող միայն մեկ սպորտ դպրոց կառուցել՝ մտածելով, որ հաջողություն ես ունենալու: Իսկ մասսայական սպորտը ժողովրդի առողջությունն է»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Քոչարյանը կրկնեց, որ իրենք են այն քաղաքական ուժը, որն ունի փորձ, վճռականություն, գիտելիք և կամք: «Եթե վստահեք մեզ, մենք կկոտրենք այս անկումային տրամադրությունները և առաջ կքայլենք արագ տեմպերով: Վստահ եմ: Հակառակ դեպքում, ես այս բեռի տակ չէի մտնի: Մենք արդարացնելու ենք ձեր վստահությունը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ