Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում

Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում

Ասուլիսներ, հանրահավաքներ և քայլերթներ իրականացնելով քաղաքական ուժերը կշարունակեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք այցելել են Բյուրեղավան 12։30-ին կայցելեն Նոր Հաճն, 14։00-ին՝ Եղվարդ։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 8-րդ օրը մեկնարկելու է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում և նույն ժամին։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպեն քաղաքացիների հետ, ապա կմեկնեն Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կրտվի ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։ Նույն ժամին կլինեն նաև Բերդ համայնքում։ ԱԺԲ կուսակցությունը Երևանում նույնպես հանդիպումներ կունենա համակիրների հետ՝ սկսած 19։00-ից կլինեն Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում։ 

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին կլինեն Աշտարակում, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Արարատի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները բնակիչների հետ հանդիպումները սկսել են ժամը 10։00-ից՝ Անթապից, ապա 10։30-ին եղել են Մասիսում, 11։30-ին կլինեն Արևշատում, 12։10-ին՝ Վերին Արտաշատում, 13։00-ին՝ Փոքր Վեդիում, 15։00-ին՝ Վեդիում, 15։30-ին՝ Արարատում, 16։20-ին՝ Ավշարում, 16։50-ին՝ Ոսկետափում և 18։30-ին՝ Արտաշատում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երթ կանցկացնի: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ եթերում: «Երեկ մենք շատ տպավորիչ երթ անցկացրինք Երևանի Շենգավիթ համայնքում՝ այդպիսով ազդարարելով իմ մասնակցությամբ քարոզչական ակցիաների մեկնարկը մայրաքաղաքում: Այսօր նույնպիսի երթ իրականացնելու ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքում »,-ասաց Փաշինյանը: Երթի կմեկնարկի ժամը 19:00-ին Անդրանիկի Օզանյանի արձանի մոտից:  Փաշինյանի բոլորին հրավիրեց երթին:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արմավիրի մարզում և Երևանում։ Ժամը 12։40-ից սկսած հանդիպումներ կլինեն Էջմիածնում, 15։30-ին՝ Մեծամորում, 17։00-ին Քարակերտում և 18։00-ին՝ Արմավիրում։ Ժամը 19։30-ին դաշինքի անդամները կլինեն Երևանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը։ Կուսակցության անդամները ժամը 13։00-ին հանդիպումներ կունենան Քաղսի գյուղում, ապա 18։00-ին՝ Նորատուս գյուղում։

«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես կգա ասուլիսով, որը կմեկնարկի ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ Կքննարկվեն ներքաղաքական զարգացումները, նախընտրական քարոզարշավին առնչվող հարցեր։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 

Թեմայի այլ նորություններ