Քարոզարշավ օր 12. վաղը լռության օրն է, իսկ այսօր քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Քարոզարշավ օր 12. վաղը լռության օրն է, իսկ այսօր քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել

Քարոզարշավ օր 12. վաղը լռության օրն է, իսկ այսօր քաղաքական ուժերը  կշարունակեն հանրահավաքներ իրականացնել

Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը 12-րդ օրը սկսել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժամը 11։00-ին՝ Պրահայի այգու սկզբնամասում։ 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ տեղի կունենա Ani Grand հյուրանոցում ժամը 17։00-ին։ Քաղաքական ուժը հանդես կգա նաև ասուլիսային ձևաչափով՝ ժամը 13։00-ին։ Բանախոսները կլինեն Լևոն Զուրաբյանը և Աննա Գևորգյանը։ Նրանք կամփոփեն քարոզարշավի ընթացքը։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կանցկացնի հանրահավաք ժամը 19։00-ին։ Ընտրողների և համակիրների հետ հանդիպումը կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի բոլոր թեկնածուները հունիսի 18-ին ժամը 11։00-ին եղան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Նրանք ամփոփում են քարոզարշավը, ներկայացրել են պատգամավորական կազմը և այլընտրանքային կառավարության կազմը։

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը և պատգամավորի թեկնածու, գրող, լրագրող, իրավապաշտպան Լուսինե Ղազարյանը մամուլի ասուլիս կունենան ժամը 12։00-ին։ 

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Երևանում։ Այս քաղաքական ուժը նույնպես ասուլիսով հանդես կգա։ Ժամը 11։00-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը խոսել է ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, սպասվող ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։

«Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում նույնպես ասուլիսային ձևաչափով կներկայանան։ Ասուլիսին կմասնակցեն ԱԺԲ խորհրդի անդամները։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 

Թեմայի այլ նորություններ