Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցեցին ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինը և Ալեքսանդր Գրուշկոն:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը և կողմերի համար կարևորություն ներկայացնող խնդիրներին: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի շուրջ: Այդ առնչությամբ Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցության մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորվեց բազմակողմ հարթակներում հարաբերությունների շարունակական խորացումը:

Թեմայի այլ նորություններ