Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին

Փաշինյանն ուղիղ եթերում կմասնակցի նախընտրական բանավեճին. նա հրավիրում է մրցակիցներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին ուղիղ եթերում կմասնակցի բանավեճի: Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

«Այս մեր հանդիպումից անմիջապես հետո ես գնալու եմ՝ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին: Եվ հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ «հոխորտացողներին»,-ասաց Փաշինյանը:

Նա հորդորեց գնալ և ուղիղ եթերում կանգնել ժողովրդի առաջ, ի ցույց դնել, թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում:

ՀՀ ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Արարատ Միրզոյանը համարում է, որ Հայաստանն ունի ընտրության երկու ճանապարհ, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում համարեց անկյունաքարային: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

Միրզոյանը նախ ներկայացրեց այն, ինչ արել են 3 տարվա ընթացքում՝ հորդորելով հաշվի առնել, որ առաջին տարում չեն ունեցել խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար՝ անհրաժեշտ գործիքներ բարեփոխումների համար, հիշեցնելով կորոնավիրուսի համավարակի, նաև պատերազմի մասին:  Քաղաքական համակարգի բարեփոխումներից նա նշեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Դատաիրավական բարեփոխումների մասին խոսելիս՝ Միրզոյանը նշեց, որ, ցավոք, դրանք դեռ անավարտ են, սակայն հիշատակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցրեց պետբյուջեի հարկերի՝ ավելի քան 26 տոկոսով ավելացման մասին, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ բարեփոխումների մասին:

« Նրանք, ովքեր այստեղ կանգնած են և նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից՝ ձեր և ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող կասկածի և վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունը և ժողովրդավարությունը: Դուք չեք կարող կասկածի տակ դնել այս արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ: Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում նա համարեց անկյունաքարային: «Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրությունները: Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը՝ առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ կառուցել Հայաստանի ապագան: Եվ այդ ապագան հաստատապես կա: Եվ ընտրությունն էլ միանշանակ է՝ ապագա կա»,-ասաց Միրզոյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 21 100 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ