Փաշինյանն ու Ռոհանին քննարկումներում հաշվի են առել երրորդ երկրների հետ հարաբերություններին վնաս չպատճառելու հանգամանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    15 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Փաշինյանն ու Ռոհանին քննարկումներում հաշվի են առել երրորդ երկրների հետ հարաբերություններին վնաս չպատճառելու հանգամանքը

«Հանդիպումն անցել է բացարձակապես բաց՝ հաշվի առնելով Իրանի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման մեր շահագրգռվածությունը»,-խոսելով Երեւանում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման մասին՝ ԱԺ այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ռուհանիի հետ քննարկումները դարձան այն քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունը, որ մեկնարկել էր 2019թ․ փետրվարին Թեհրան իր կատարած այցի ժամանակ։

Վարչապետն ընդգծեց, որ քննարկումներում հաշվի է առնվել նաև այն, որ վնաս չպատճառվի երրորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման գործընթացին։ «Երկու երկրների կառավարությունները հստակորեն հասկանում են ինչպես փոխհարաբերությունների զարգացման նրբերանգները, այնպես էլ յուրաքանչյուր կողմի ունեցած խնդիրները եւ ձգտում են համատեղ ուղիներ գտնել դրանց լուծման համար»,- նշեց Փաշինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որի պատվավոր հյուրերից մեկն Իրանի նախագահն էր:

 

Թեմայի այլ նորություններ