Ո՞նց եք եկել այստեղ, նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. Փաշինյանը չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Ո՞նց եք եկել այստեղ, նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. Փաշինյանը չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցերին

Ո՞նց եք եկել այստեղ, նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. Փաշինյանը չպատասխանեց Գոռ Գևորգյանի հարցերին

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» լքած, անկախ պատգամավոր դարձած Գոռ Գևորգյանը նշեց, որ ամաչում է այն հնչած ծափահարությունների համար, որոնք քիչ առաջ եղել են ԱԺ-ում:

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորներն Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ամբիոնից ներկայացնում էր Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Մենք ունենք հազարավոր զոհեր, գերիներ, դեռ չխնկարկված մարմիններ: Դուք՝ որպես վարչապետ, պետք է ձեր թիմակիցներին գոնե փորձեիք սաստել»:

Այնուհետև Գոռ Գևորգյանը հարց հնչեցրեց՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության և պատերազմը կանգնեցնելու մասին, սակայն վարչապետը անկախ պատգամավորի հարցերին չպատասխանեց՝ նշելով. «Եթե դուք ամաչում եք այն փաստից, որ խորհրդարանի մեծամասնությունը հավատում է ՀՀ-ի, Արցախի ապագային, ապա դա ձեր խնդիրն է: Ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է: Ո՞նց եք եկել այստեղ, նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես ձեր հարցերին հարկ չեմ համարում պատասխանել»,- ինչից հետո իշխող ուժի պատգամավորները կրկին ծափահարեցին:

«Եթե դուք ասում եք՝ ձեր թիմը, դուք նստած հարց տալու իրավունք չունեք: Այո՛, մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են ՀՀ-ի ու Արցախի ապագային: Մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, հիշեք՝ որտեղից եք եկել ու ոնց, արագ ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ