Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նշենք, որ հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների օգտին։

Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը:

 

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։ Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը: 

Թեմայի այլ նորություններ