Նախկին ԱԱԾ-ականները պահեստազորի սպաների միություն են հիմնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Նախկին ԱԱԾ-ականները պահեստազորի սպաների միություն են հիմնել

Նախկին ԱԱԾ-ականները պահեստազորի սպաների միություն են հիմնել

Նախկին ԱԱԾ-ականներ Միքայել Համբարձումյանը, Վրեժ Արզումանյանը եւ Հրանտ Եպիսկոպասյանը ԱԱԾ պահեստազորի սպաների միություն են հիմնել: Ինչպես նշված է նրանց տարածած հաղորդագրության մեջ միության նպատակներից մեկը սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելն է:

Կազմակերպությունը հիմնադրվել է սույն թվականի ապրիլի 15-ին: 

«Կազմակերպության նպատակն է

-պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը,

-սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը,

-ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, նրա դինամիկ զարգացումն ապահովելը,

-պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, դատական ատյաններում սպասարկելը։

Կազմակերպությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող պահեստազորի սպաների առաջ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։ Մեկ ամիս անց նա ազատվել է պաշտոնից:  Հրանտ Եպիսկոպոսյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Սերժ Սարգսյանի հրամանագրով նա այդ պաշտոնից ազատվել է 2016 թվականին: Գեներալ-լեյտնենանտ Վրեժ Արզումանյանը, որը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, ազատվել է 2018 թվականի հունիսին:

Թեմայի այլ նորություններ