«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին

«Մարտի 1»-ի գործով միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների և դատախազների միջնորդությունների վերաբերյալ դատական ակտ կամ ակտեր կայացնելու: Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ ժամը 17:45-ին:

«Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով ՍԴ մարտի 29-ի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու անվավեր:

Մեղադրող կողմն էլ առարկեց՝ նշելով, որ պետք է կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ, քանի որ կա Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների սահմանադրականության խնդիր՝ կապված արդար դատաքննության իրավունքի և տուժողների դատավարական շահերի հետ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս ամբաստանյալների արարքը պետք է որակվի Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել էր Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

«Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը: Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու դատարանը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»,- նշեց Բաղդասարյանը:

Ըստ դատախազի` երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դա ձևական պահանջի պատճառով դադարեցվում է հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց:

«Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ պայմանավորված: «Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Թեմայի այլ նորություններ