Մակունցը՝ Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի և Նարեկ Մկրտչյանի՝ նախարար նշանակվելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Մակունցը՝ Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի և Նարեկ Մկրտչյանի՝ նախարար նշանակվելու մասին

Մակունցը՝ Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի և Նարեկ Մկրտչյանի՝ նախարար նշանակվելու մասին

«Ես նույնպես լսել եմ այդ տեղեկությունները և ծանոթացել մամուլի հրապարակումներին, որոնց մասին դուք նշեցիք։ Բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հենց պարոն Առաքելյանը մեկնաբանություն տա այդ մասին և պարզաբանի՝ ի՞նչ է պատրաստվում անել»:

Այսօր ԱԺ-ում ասաց Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին, և այն տեղեկություններին, որ «Առաքելությունը» պատրաստվում է առանձին հանդես գալ այս ընտրություններին:

Խոսելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյանի  մանդատը վայր դնելու և գործադիրում նշանակվելու մասին, և հարցին՝ Նարեկ Մկրտչյա՞նն է նշանակվելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Մակունցը հստակ չպատասխանեց. «Չեմ կարող ասել՝ կնշանակվի նախարարի պաշտոնում, թե փոխնախարարի պաշտոնում»,- և հավալեց, որ տեղյակ չէ, թե ով է լինելու հաջորդ նախարարը:

Այսօր հայտնի դարձավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ է, որը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին կազմում է «Իմ քայլը» դաշինքը: Մեսրոպ Առաքելյանի կուսակից փոխնախարարից՝ Դավիթ Խաչատրյանից ՀԺ-ն հետաքրքրվեց՝ ինքը ե՞ւս պատրաստվում է հրաժարական տալ: Հարցրեցին նաեւ, թե նախարարի հրաժարականն արդյոք պայմանավորվա՞ծ է առաջիկա ընտրություններին «Առաքելություն» կուսակցության հնարավոր առանձին մասնակցությամբ. «Ոչ մեկ հավետ չի իր պաշտոնում, ես շարունակում եմ աշխատել: Պարոն Առաքելյանը իր հրաժարականի տեքստում խոսել է այդ մասին, ավելացնելու բան չունեմ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընտրությունների հետ կապված կուսակցությունը պատեհ պահին հայտարարություն կանի:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե «Առաքելությունը» պատրաստվում է առանձին ցուցակով մասնակցել հունիսի 20-ին սպասվող ընտրություններին եւ այդ ցուցակը գլխավորելու է Արցախի սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Փոխնախարարը չցանկացավ այս կապակցությամբ մեկնաբանություն տալ:

Ավելի վաղ ՀԺ-ն զրուցել էր Դավիթ Խաչատրյանի հետ, ով իրենց կուսակցության ու ՔՊ-ի դաշինք կազմելու մասին հարցին ի պատասխան նշել էր, որ չի տեսնում որևէ պատճառ համագործակցության դաշինքային ֆորմատը վերանայելու համար և ընգծել էր, որ քննարկում այդ թեմայով դեռևս չեն ունեցել: Սակայն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ իր կարծիքով ճիշտ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների գնա միայնակ, ոչ թե դաշինքով:

Թեմայի այլ նորություններ