Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ ունենք Արծվաշենի հարց. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։

«Անընդհատ խոսվում է, որ՝ ինչ-որ տարածքներ են հանձնում։ Սիրելի հայրենակիցներ՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի  տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են և հող չունեն, որ մշակեն։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։ Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան ամենատարբեր տարբերակներ. «օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջին 5 օրերին տեղի ունեցող գործընթացը վերնագրել եմ՝ «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը»: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը բախում հրահրելն էր ՀՀ Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում և ժամերի ընթացքում ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք: 

Փաշինյանը նշեց, որ իրադրությունը շտկելու համար որոշել են հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: «Կառավարության գործողությունները գնահատում եմ թիմային, համակարգված և արդյունավետ, որովհետև միջազգային հանրության շրջանում իրավիճակի վերաբերյալ կա կոնսնեսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը և ՀՀ ինքնիշխան տարածքը լքելու անհրաժեշտությունը»,- ընդգծեց նա: 

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ հայկական կոմղի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների: «Սակայն քանի որ կա փաստ, որ մենք անկախությունից հետո չունենք դեմարկացված և դելիմիտացված սահման Ադրբեջանի հետ, ծագում է մի կարևոր հարց՝ եթե հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու: Ունենք մի իրադրություն, որը պետք է կառավարվի: Եվ այդ ընթացքում եղել է առաջարկ՝ ձևավորել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով: 

Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը Կառավարությունը հրապարակի, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ, որ այն մեկ ու կես կամ երկու օր գտնվում է մեր սեղանին: Ո՞րն է այդ փաստաթղթում կարևոր դրույթը՝ կողմերը պայմանավորվում են, որ սահմանային հարցերը լուծում են ոչ թե զորքերի շարժերով, այլ դիվանագիտական ճանապարհով: Սա նոր գաղափար չէ, քանի որ այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից, ԱԽ մայիսի 17-ի նիստում: 

Մյուս կողմից արձանագրել ենք հետևյալ դիրքորոշումը՝ կամ հանձնաժողովի աշխատանքները պետք է տեղի ունենան այն բանից հետո, երբ ադրբեջանան զինուժը կլքի ՀՀ տարածքը, կամ փաստաթղթի մեջ կարձանագրենք դրույթ՝ զորքերի հետքաշման գործընթացի մասին: Սա է ամբողջ պատմությունը: Չկա և չի կարող լինել որևէ գաղտնի հավելված»,- պարզաբանեց Փաշինյանը: 

Նա շարունակեց. «Բոլորս շատ լարված ենք, շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց պետք է նկատնեք, որ հրապարակվում է փաստաթուղթ, որի 90 տոկոսը փակված է, ասվում է՝ ապացույց, որ սա հերթական դավադրությունն է: Եթե դավադրություն է, ինչո՞ւ եք փակել տողերը, բացեք, թող իմանան՝ ինչ դավադրություն է տեղի ունենում: 

Ասում են՝ ինչու է վերևը գրված «պրիլոժենիա»՝ կամ վրիպակ է կամ պիտի լիներ «պրոյեկտ», գրված է «պրիլոժենիա»: Դա մեծ ուշադրության չի արժանացել, քանի որ այդ փաստաթուղթը դեռ լիովին բանակցված փաստաթուղթ չէ: 

Ասում են՝ ժողովրդի մեջքի հետևում ի՞նչ փաստաթուղթ եք պատրաստվում ստորագրել, դա նույնն է՝ որ ասեք՝ ՌԴ նախագահի հետ ի՞նչ հեռախոսազրույց եք ունեցել: 

Ասում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հակապետական է, բայց ինչո՞ւ ընդդիմությունը չի ասում՝ լինենք իշխանություն, պիտի չեղարկենք...

Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չի... այդ փաստաթղթերն ստացվում են ԱԳՆ խողովակներով, բա ես դա ո՞նց եմ ստանում: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, նրանք՝ ԱԳՆ՝ նախարարին, նախարարն էլ՝ ինձ: Հիմա նենց ժամանակներ են, մարդիկ Միշիկի անունը լսելուց ոտները թուլանումա...

Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ զորքերը դուրս չգան, այդ մարդիիկ Ադրբեջանի քարոզչական պայքարի գործակալներ են: Նրանք չեն ուզում, որ զորքերը դուրս գան, չեն կարողանում տանել իրավիճակը, որ այն թեկուզ դժվարությամբ, բայց կառավարվում է: 

Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձևակերպված թեզեր կան, որ ընդդիմության ներկայացուցիչներից եմ լսում, հետո ասում են, որ Ադրբեջանի կողմից նման թեզեր կան, նրանց կոմղից, որոնք կրծքով պաշտպանում են Սյունիքի մարզը: Եվ ես կարծում եմ, որ այս փաստաթուղթն ընդդիմության ներկայացուցիչները ստացել են Ադրբեջանի կողմից»,- ասաց նա: 

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դելիմիտացիան և դեմարկացիան մեկ կամ երկու օրվա գործ չէ: Նրա խոսքով՝ հետխորհրդային երկրները 30 տարի առաջ սկսել են այդ գործընթացը, բայց դեռ ավարտին չեն հասցրել այն: Եվ հիմա, ըստ նրա, ի վերջո, պետք է խոսել, տեսնել՝ ինչ ենք անում: 

«Մենք համոզված ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է լիարժեք իրագործվի: Ովքեր դա համարում են դավաճանություն, թող հայտարարեն՝ իշխանության գալու պարագայում հետ են վերցնելու ՀՀ ստորագրությունը, մենք հակառակ ճանապարհով ենք գնում: Մենք պետք է այս կետից ընտրենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը: Սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա նշանակում է սահմանների անվտանգության հարցի լուծում:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը փակվում է: 1991-ի դեկտեմբերի, երբ Ալմա Աթայում ընդունվեց ԱՊՀ երկրների ստեղծման վերաբերյալ հռչակագիր, այդ հռչակագիրը բոլորը ստորագրեցին՝ ընդունելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանային անձնեռնմխելիությունը: Եթե այստեղ խնդիր կա, այն ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին, եթե խնդիր կա, ստեղծվել է 2010-ին այս դահլիճում՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որ Շուռնուխից և Սև լճից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: 

Ասում են՝ ընտրություններից հետո հարցը լուծեք: Հիմա ինչ՝ ասեինք՝ ՀՀ-ում իշխանություն չկա, թող զորքերը մնան, ընտրությունները կլինեն, կլուծենք: 

Հիմա տողերը բացված են՝ այստեղ որտե՞ղ է հակապետական դավադրությունը: Բոլորն ամեն ինչից տեղյակ են, ովքեր պետք է տեղյակ լինեն: Այդ փաստաթուղթը հնարավոր է չստորագրվի, հնարավոր է առաջարկություններ ունենանք... բա թող Միշիկը ինտերնետում դներ, թե 30 տարի ինչ են բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ, ասեր՝ «հայրկիկը որոշել է 7 շրջանները վերադարձնել»»,- ասաց Փաշինյանը: 

Նա վստահ է, որ պետք է պատասխանատվություն վերցնել և գնալ խնդիրների լուծման: «Ժողովուրդը պետք է իմանա՝ ուր ենք իրենց տանելու: Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովիդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, պետք է քաղաքական կամք դրսևորել և կենացների մակարդակից անցնել հարցերի լուծման տրամաբանության՝ պետք է գնանք Ղարաբաղի հարցի լուծման, պետք է գնանք երկխոսության, կոմունիակցիաների բացման: 

Մարդիկ ուզում են ապացուցել, որ ապագա չկա, նրանք ուզում են հուսահատությունը դարձնել հիմնական դիսկուրս, բայց դա այդպես չի, մենք կռիվ ենք տվել մեր ապագայի համար, քանի որ դա մեր խաչն է և այն պետք է մինչև վերջ տանենք, քանի դեռ ժողովուրդը մեզ վստահում է: Եվ մենք դրանում համոզվելու առիթ կունենանք»,- եզրափակեց Փաշինյանը: 

Թեմայի այլ նորություններ