ՀՀ կառավարությունը ցանկանում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդի հաստիք ստեղծել: Հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Ըստ որոշման նախագծի Իրանում ՀՀ առեւտրական կցորդը կտեղակայվի մայրաքաղաք Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: