Հազարի տակ ուզում էր փախներ ու բոլորին փախցներ. Փաշինյանը՝ Մովսես Հակոբյանի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    71%
    13 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    86%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հազարի տակ ուզում էր փախներ ու բոլորին փախցներ. Փաշինյանը՝ Մովսես Հակոբյանի մասին

Հազարի տակ ուզում էր փախներ ու բոլորին փախցներ. Փաշինյանը՝ Մովսես Հակոբյանի մասին

Խորհրդարանում պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց պատերազմը վարելու մասին մեկնաբանությունների և թերութունների մասին։ Մասնավորապես այն, որ վարչապետի հրամանով է տեղի ունեցել զորակոչի դադարը՝ այն պայմաններում, երբ մարտակոչով էր հանդես գալիս։

Պատգամավորը հիշեցրեց, որ «Մարտունի 3» զորամասի 7-րդ վաշտի զինվորների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են, որ պատերազմում կազմակերպչական մի շարք թերություններ են եղել և երեխաներին Հադրութ են տեղափոխել այն հանձնելուց երկու օր անց։

Փաշինյանն էլ ի պատասխան նշեց. «Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ՝ ուղիղ եթերում մարտակոչով հանդես ես գալիս, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես, հեռախոսը վերցնում՝ ասում ես՝ դադարեցրեք։ Այսինքն՝ այդ հայտարարությունը անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Գիտե՞ք որն է այդ խնդիրը, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական զինված ուժերի տրամադրության տակ է։ Եվ ասեմ, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Եվ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում օր ու մեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդը, կարծում եմ, ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Եվ ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա: Այդ մարդուն, իմիջիայլոց, արժե անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր հազարի տակ ուզում փախնել ու բոլորին փախցնել այնտեղից, չնայած արծիվները չեն վազում, ջայլամներն են ավելի լավ վազում»:

Փաշինյանն ընգծեց՝ անհեթեթ են նաև այն խոսակցությունները, թե ինքն է ասել պետք է գրավել «Լելե Թեփեն».

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումը իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ և ընդ որում այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին ունեին այդ որոշումը իրականցնելու հնարավորություն: Ես այդ խոսակցությունը մոդեռացիա եմ արել, հարցրել եմ՝ դու ինչ կարծիքի ես, այս մեկն ինչ կարծիքի է և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, դու ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է: Հետո տվել է հանձնարարական, ու զեկուցել է՝ այո, դա պետք է անել, և կարելի է»:

Թեմայի այլ նորություններ