Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները

Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը Քոչարյանն առանձնացրեց երկրի առջև ծառացած խնդիրները

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնկալում է, որ գործող իշխանության քաղաքական թիմը խորհրդարան կանցնի հնարավորինս քիչ մանդատներով: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Գավառում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ Քոչարյանի՝ պետք է  հեռացնել այն մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատու են նրա  համար, ինչ կատարվում է այսօր երկրում:

«Այս իշխանությունը ստեղծել է 3 խումբ խնդիրներ: Առաջինը անվտանգության խնդիրն է, երկիրը, սահմաններն այսօր պաշտպանված չեն: Յուրաքանչյուր քաղաքացի ունի անհանգստություն, թե ինչպիսին է լինելու մեր ապագան: Նույն իշխանությունը, նույն քաղաքական թիմը ստեղծել է տնտեսական ճգնաժամ՝ արհեստական քայլերով, սխալ որոշումներով: Եվ դրա հետևանքը գործազրկությունն է, աղքատության շեշտակի աճը, արտագաղթը: Մասնագետներն ասում են, որ դա փախուստ է երկրից: Փախուստ է ոչ միայն նրա համար, որ կյանքի որակն է նվազել, դժվարություններն  են շատացել, այլ նաև  նրա համար, որ  մարդիկ անհանգիստ են, պաշտպանված չեն զգում ՀՀ-ում: Մարդիկ ձանձրացել են, հոգնել են ներքաղաքական այս լարվածությունից: Դա երրորդն է, որը ևս ստեղծել է այս իշխանությունը»,-ասաց նա:

Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե որն է բոլոր խնդիրների հաղթահարման ճանապարհը: Ըստ նրա՝ այդ խնդիրը ստեղծողն ունակ չէ դա լուծել՝ հավելելով, որ վճռական կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը:

« Իրենք գլխացավանք են ստեղծելու, եթե մնան խորհրդարանում՝ մեծ ֆրակցիա ունենալով: Ուրեմն հնարավոր փոքր ծավալով մանդատներով իրենք պետք է հայտնվեն խորհրդարանում: Ավելի ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չհայտնվեին խորհրդարանում, բայց իրականությունը սա է»,-ասաց նա ու հավելեց, որ իրենք իրենց են առաջարկում՝ որպես այն ուժը, որն, իրենց համոզմամբ, ի վիճակի է երկիրը հանել անդունդից:

Թեմայի այլ նորություններ