Երևանի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Երևանի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները

Երևանի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորությունները

Երևան քաղաքի ավագանին որոշեց վաղաժամկետ դադարեցնել Գևորգ Աճեմյանի ավագանու անդամի լիազորությունները: Նա մանդատը ստացել էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու հրաժարականից հետո:

«Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու՝ 2020 թվականի դեկտեմեբերի 22-ի, 2021 թվականի փետրվարի 9-ի, մարտի 16-ի և ապրիլի 20-ի հերթական նիստերին: Այստեղ կան նաև քաղաքական հիմքեր՝ կարծում եմ, որ բոլորիս համար անընդունելի է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով՝ արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը»,- այս մասին հայտնեց Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան այլ անդամներ ևս, ովքեր արդեն ավելի երկար ժամանակ է, ինչ չեն մասնակցում նիստերին, և ցանկացավ ճշտել, իրավակա՞ն, թե քաղաքական հիմքեր ունի որոշումը:

Գալջյանը շեշտեց, որ որոշումն ավելի շատ իրավական հիմք ունի և ընդգծեց, որ մյուս ավագանու անդամների հետ պետք չէ համեմատել, քանի որ Գևորգ Աճեմյանն անգամ Հայաստանում չի բնակվում:

«Աճեմյանը հայտարարել էր նաև, որ ինքը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից»,- ասաց Գալջյանը:

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանը նշեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Աճեմյանը ներկա չէր նաև ավագանու 6-րդ նստաշրրջանի 4-րդ նիստին:

Որոշումն ընդունվեց 37 «կողմ«, 5 «դեմ« և 2 «ձեռնպահ« ձայներով:

Թեմայի այլ նորություններ