Եկել է մեր ժամանակը. Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Եկել է մեր ժամանակը. Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն

Եկել է մեր ժամանակը. Տոնոյանը ընտրությունները համարում է հայրենիք ունենալու և չունենալու ընտրություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է ապահովել անվտանգություն, մարդկանց համար՝ բարեկեցիկ կյանք: Այս մասին Երևանում Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքին ասաց ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համար Իվետա Տոնոյանը:

«Մեր հայրենիքում տեղի են ունենալու ընտրություններ, և մեր ժողովուրդն իր որոշիչ քվեով պետք է որոշի, թե ինչ ապագա է ունենալու մեր երկիրն առաջիկա տարիների համար: Այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություններ չեն: Այս ընտրությունները հայրենիք ունենալու և չունենալու ընտրություններ են: Եվ մենք բոլորս պետք է քվեարկենք՝ հանուն բարգավաճ Հայաստան ունենալու գաղափարի»,-ասաց Տոնոյանը:

Նա շեշտեց՝ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել խոսքի ու գործի համապատասխանության դիրքերից՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի տվել խոստում, որն իրականություն չի դարձրել: «Ինչպես ասում է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ եկել է մեր ժամանակը»,-ասաց Տոնոյանը:

Նա խոսեց սահմանային խնդիրներից՝ նշելով, որ 10 օր շարունակ իրենք եղել են  գրեթե բոլոր մարզերում: «Բոլոր համայնքներում մարդկանց աչքերում տեսել ենք տագնապ, վախ, անհանգստություն՝ իրենց, իրենց երեխայի ապագայի հետ կապված: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում է՝ մեզ տալով ձեր վստահության քվեն, ձեր երեխաների ապագան լինելու է անվտանգ, հզոր, ՀՀ-ն լինելու է զարգացող և բարեկեցիկ կյանքով ապրող»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ իր նպատակը, ցանկությունն է կարողանալ պիտանի, օգտակար լինել հայրենիքին, ժողովրդին հանել այս վիճակից: «Այսօր շատ ծանր վիճակում ենք: Առաջնայինը պետք է կարողանանք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը»,-ասաց նա:

Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:33-ի դրությամբ Ազատության հրապարակում է գտնվել մոտ 4600 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Հարկ է նշել, որ հաշվարկում ներառված չեն ծառերի տակ արևից պատսպարված քաղաքացիները, որոնք չեն երևում դրոնով արված աերոլուսանկարում: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ