Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին

Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի. Ավինյանը՝ փոխնախարարի ազատման դիմումը չստորագրելու մասին

Կառավարության նիստից հեռո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը անդրադառնալով Արտաքին գործերի փոխնախարարների պաշտոնակատարների ազատման դիմումներին և հարցին՝ ինչո՞ւ փոխնախարարներից մեկին չեն ազատել, Ավինյանը պատասխանեց:

«Չի կարող նախարարությունը մնալ առանց պաշտոնակատարի»:

Հարցին՝ ինչո՞ւմ է Արտաքին գործերիարդեն նախկին նախարար Արա Այվազյանը մեղադրում իշխանություններին, Ավինյանը լրագրողներին հորդորեց հենց Այվազյանին այս հարցն ուղղել:

«Բայց ես ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրել: Մայիսի 12-ի միջադեպերից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, և արտաքին գործերի նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր: Այդ նիստերին քննարկվել են բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են: Բոլոր այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք, անվտանգության խորհրդի բոլոր անդամները տեղյակ են եղել»:

Հարցին՝ Այվազյանը անհամաձայնություն ունեցե՞լ է Փաշինյանի այն առաջարկի հետ, որ պետք է հայելային եղանակով զորքերին հետ քաշել, փոխվարչապետի պաշտոնոկատարն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել:

«Անհամաձայնության մասին թող Այվազյանը հայտնի»:

Թեմայի այլ նորություններ