ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. նրան կփոխարինի Ջհանգիրյա՞նը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. նրան կփոխարինի Ջհանգիրյա՞նը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. նրան կփոխարինի Ջհանգիրյա՞նը

Գլխավոր դատախազությունը հաստատել է լուրը, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահ կառույցից, սակայն, մանրամասներ չեն հայտնում։ Դատախազությունից հղում են անում օրենքի պահանջին, որով դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով նախաքննության գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով նրա գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Գլխավոր դատախազությունը անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե արդյոք քրեական հետապնդում սկսելուց առաջ նախաքննական մարմինը պետք է ստանա Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։

Արևիկ Խաչատրյան (Դատախազության հանրային կապերի բաժնի պետ) - Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալուն, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։

Տվյալ դեպքում գործ ունենք նշված դեպքի հետ։

ՀԺ-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն. 

«Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- նշեց Աբրահամյանը: 

Անդրադառնալով այն փաստին, որ դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ստանալ ԲԴԽ թույլտվությունը՝ Աբրահամյանը նշեց. «Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի համաձայնությանը, ապա դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չեն վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»:

Նշենք նաեւ, որ «Դատական օրենսգրքի» 165-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունները կասեցվում են: 

Կասեցվելու դեպքում, 84-րդ հոդվածի 13 կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը: ԲԴԽ ամենատարիքով անդամն այս պահին Գագիկ Ջհանգիրյանն է: 

Քրեական գործ հարուցելու դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց ԲԴԽ նախագահից, սակայն Վարդազարյանը նշեց, որ ոչինչ չի ցանկանում մեկնաբանել. «Վաղն առավոտյան մեկնաբանություն կլինի՝ հաղորդագրության տեսքով»,-ասաց ԲԴԽ նախագահը:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը նույնպես մեզ փոխանցեց, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չի ցանկանում տալ:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը: Խորհրդարանի և ԲԴԽ նախագահ հարցուպատասխանի ժամանակ, սակայն, պատգամավորները Վարդազարյանին ուղղում էին քաղաքական հարցեր՝ կապված  «վնգստացող դատավորների» մասին նրա հայտնի հայտարարության հետ: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից հայտարարեց, որ խմբակցությունը չի ընտրելու ներկայացրած թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնում ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ