ԱԺ արտահերթ նիստ կկայանա. հնարավոր է՝ մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

ԱԺ արտահերթ նիստ կկայանա. հնարավոր է՝ մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը

ԱԺ արտահերթ նիստ կկայանա. հնարավոր է՝ մասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, որին միացել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: 

«Իմ քայլը» խմբակցությունից ՀԺ-ին հայտնեցին, որ խմբակցությունը կողմ է արտահերթ նիստ անցկացնելու գաղափարին և կմասնակցի դրան: Մեզ «Իմ քայլ»-ից հայտնեցին, որ արտահերթ նիստը կկայանա դռնբաց, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն հանրությունից: Մեզ հայտնի դարձավ, որ նիստին հնարավոր է՝ մասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այն կկայանա 18:00-ին: 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, նշեց, որ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ: 

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել՝ նախնական համաձայնություններով, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99.9, այլ 100 տոկոսով. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան եւ այլն»:

Թեմայի այլ նորություններ