Զախարովան խոսել է Ղարաբաղի մասին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զախարովան խոսել է Ղարաբաղի մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման աշխատանք դեռ չի տարվում։

«Մեր հիմնական հորդորն այն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների գծով, համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Որքանով մեզ է հայտնի՝ այդպիսի աշխատանք դեռևս չի տարվում։ Հուսով ենք, որ նման մեխանիզմը շատ արագ գործի կդրվի»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը կարծում է, որ քաղաքական կարգավորումը հնարավոր է և անհրաժեշտ։

«Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունը հայտնի է՝ համապատասխան շրջանների փուլային, աստիճանական ազատում՝ անվտանգության երաշխիքների պահպանմամբ, հուսալի կապի ապահովում ՀՀ և Ղարաբաղի միջև մինչև վերջինիս կարգավիճակի վերջնական որոշում»,- ասել է դիվանագետը։

Թեմայի այլ նորություններ