Վրաստանի խորհրդարանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել դադարեցնել կրակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վրաստանի խորհրդարանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել դադարեցնել կրակը

Վրաստանի խորհրդարանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել դադարեցնել կրակը

Վրաստանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և հույս ունի, որ ընթացող իրավիճակը կկարգավորվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:

«Ինչպես գիտեք, մեր տարածաշրջանը լի է մարտահրավերներով: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա, իհարկե, Վրաստանի խնդիրն է և ցանկությունը` որպես Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ, առավելագույնս պահպանել կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը: Ուստի, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին և հույս ունենք, որ ընթացող իրավիճակը կկարգավորվի, և տարածաշրջանում կվերականգնվի հանգիստ և անվտանգ իրադրությունը»,- ասել է Տալակվաձեն լրագրողներին:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը խաղաղության, կայունության կողմնակից է և միջազգային հանրության հետ միասին հակառակորդ կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը:

«Մեր տարածաշրջանի անվտանգության համար և մեր երկրի անվտանգության համար շատ վտանգավոր է հակամարտությունը տարածաշրջանում, Ղարաբաղում իրադարձությունները առաջացնում են անհանգստություն մեր և միջազգային հանրության շրջանում: Մենք հակառակորդ կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակը, ավելի շատ ժամանակ և էներգիա հատկացնել խաղաղ երկխոսությանը: Ակնհայտորեն մեր համապատասխան ծառայությունները կհետևեն գործընթացներին ամբողջությամբ, կվերլուծեն իրադարձությունները, և եթե խաղաղության և անվտանգության համար մեր աջակցության կարիքը լինի, մենք ակնհայտորեն պատրաստ կլինենք դրան»,- ասել է Սեսիաշվիլին լրագրողներին:

Թեմայի այլ նորություններ