Ինչպես հաղորդում է TolishMedia-ն, Թալիշ ակտիվիստ Ռահիմ Շալիեւը Facebook-ի իր էջում գրել է․
"Թալիշական համայնքը Ռուսաստանում ստեղծել է Դաշնային Թալիշական ազգային-մշակութային ինքնավարություն։ Երկու կազմակերպությունները մաս են կազմում ինքնավար մարմնի, որը ներկայացված կլինի Ազգային խորհրդում Ռուսաստանի նախագահի և այլ ինքնավար մարմինների հետ միասին: Սա նշանակում է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է թալիշներին ՝ որպես ադրբեջանցիներից անջատ ժողովուրդ: Այս կարգավիճակը նաև կբարձրացնի թալիշների քաղաքական և մշակութային հզորությունը հետխորհրդային տարածքում", - գրել է Ռահիմ Շալիեւը։