ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան. Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», - Նեբենզյայի խոսքերը մեջբերում է  ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը նաեւ ասել է, որ «Մոսկվան դեռեւս երկխոսության պատրաստակամություն չի տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից» եւ հույս է հայտնել, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը «կփոխի այդ իրավիճակը»:

Թեմայի այլ նորություններ