Չինաստանի ղեկավարը պատերազմի պատրաստ լինելու կոչ է արել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չինաստանի ղեկավարը պատերազմի պատրաստ լինելու կոչ է արել

Չինաստանի ղեկավարը պատերազմի պատրաստ լինելու կոչ է արել

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը Գուանդուն նահանգում տեղակայված ռազմաբազա այցի ընթացքում հայտարարել է, որ զինվորները պետք է «իրենց ջանքերն ուղղեն պատերազմին պատրաստ լինելուն»։ Չորեքշաբթի Շենչժեն նահանգում տոնական միջոցառումներ են անցկացվել՝ այդ տնտեսական գոտու հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ։ Տոնակատարությունը հեռարձակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Չինաստանի բանակի ծովային հետևակայինների կորպուսի ստուգումներն անցկացնելիս Սի Ցզինպինը հիշեցրել է, որ զինծառայողները պետք է լինեն բացարձակ անձնուրաց, հուսալի ու անթերի։ «Դուք պետք է կենտրոնացնեք ձեր բոլոր մտքերն ու ուժերը՝ պատերազմին նախապատրաստվելու համար ու լինեք բարձր մարտական պատրաստվածության վիճակում»,- հայտարարել է ՉԺՀ ղեկավարը։ Նա նաև ծովային հետևակայինների կորպուսն անվանել է չինական բանակի էլիտար ստորաբաժանում, որը կոչված է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու շահերը։ 

Աղբյուր՝ factor.am

Թեմայի այլ նորություններ