Արաբական լիգայի քարտուղար. «Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար»
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արաբական լիգայի քարտուղար. «Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար»

Արաբական լիգայի քարտուղար. «Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար»

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացրել է Թուրքիային՝ Կովկասում և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը մեծացնելու համար՝ ասելով, որ «դա լավ չի ավարտվի»:

«Թուրքիան տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ այն աստիճանի տարաձայնություններ ունի, որ դա լավ ավարտ չի ունենա Թուրքիայի ղեկավարության համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական միջամտություն է ունենում Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում և Լիբիայում:  Էրդողանը նաև միջամտել է Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, բախումներ ունեցել Հունաստանի և Կիպրոսի հետ և հարձակվել է Միջերկրական ծովի արևելյան տարածքների վրա, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս:

Բոլորն այժմ ասում են Էրդողանին, որ իր գործողությունները հետևանքներ են ունենալու», - ասել է Ահմեդ Աբուլ Գեյթը հեռուստատեսային ելույթում, որը մեջբերում է Arab News-ը:

«Ինձ զայրացնում է այն փաստը, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ կռվելու համար... Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններ են Էրդողանի կողմից օգտագործվում են Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում», - ավելացրել է նա:

Թեմայի այլ նորություններ