Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարությունը:
Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է զինադադարի անհրաժեշտությունը:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, նշել է Լավրովը:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նախապատրաստվում է Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Դ. Ա. Բայրամովի հետ: