ՊՆ-ն հանդես է եկել սահմանային իրավիճակի հետ կապված կարևոր հաղորդագրությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    26%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՊՆ-ն հանդես է եկել սահմանային իրավիճակի հետ կապված կարևոր հաղորդագրությամբ

ՊՆ-ն հանդես է եկել սահմանային իրավիճակի հետ կապված կարևոր հաղորդագրությամբ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՊՆ-ն համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։ ՊՆ-ից կոչ են անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար։ 

Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչությունից նշեցին, որ նրանք բոլորը վերադարձել են եւ գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որտեղ վերջիններս զենքի սպառնալիքով հայ զինծառայողներին իջեցնում են դիրքերից: Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին եւ ծառայողական քննություն է նշանակվել:

Թեմայի այլ նորություններ