Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում շրջափակման մեջ հայտնված Շիրակցի կամավորներն արդեն Հայաստանում են․ պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    14%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    14%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    14%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում շրջափակման մեջ հայտնված Շիրակցի կամավորներն արդեն Հայաստանում են․ պատգամավոր

Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում շրջափակման մեջ հայտնված Շիրակցի կամավորներն արդեն Հայաստանում են․ պատգամավոր

Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում»,- ընդգծել է պատգամավորը եւ նշել, որ վստահ է՝ հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։

«Ժողովուրդ ջան, հավատացեք, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով արտակագ ռեժիմով անում ենք ամեն բան, որ մեր եղբայրները ողջ և առողջ, անփորձանք վերադառնան իրենց տաք օջախներ, իսկ մեր դիրքերը լինեն անառիկ»,- վստահեցրել է նա։

Սարուխանյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրը ամենօրյա կապ հաստատելով իր և կամավորների հետ, մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն են ունեցել այս կարևորագույն գործում։

Թեմայի այլ նորություններ