Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. ՀՀ վարչապետ

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. ՀՀ վարչապետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հայտարարության մեջ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը ցավոք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ:
 

«Բայց կրկին ուզում եմ ընդգծել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի: ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով:

«Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, որոնց մեծ մասը կառավարվում է արտերկրից ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Մի օրինակ կարող եմ բերել՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում ինչպես նոյեմբերի 9-ից հետո բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ»,- ներկայացրեց նա:

«Հայաստանի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, որը պետք է կառավարել սառնասիրտ՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչն էլ անում ենք»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ