Մենք բուժաշխատողներով կորոնավիրուսի դեմ մեր հիմնական պայքարից զատ, անհրաժեշտության դեպքում, միահամուռ կերպով պետք է աջակցենք մեր զինվորին ու պատերազմական գոտում գտնվող խաղաղ բնակիչներին։
Այսպիսի գրառում է արել առողջապահության կազմակերպիչ, կարանտինի գրասենյակի նախկին համակարգող Նարեկ Վանեսյանը եւ նշել, որ անհրաժեշտության դեպքում բուժաշխատողների հավաք կլինի։
«Մենք հզոր ենք միասին և դրա համար ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ»,- գրառել է նա։