Վստահեցնում եմ՝ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, Ալիեւն էլ իր պառվանախշունով փախչելու է. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վստահեցնում եմ՝ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, Ալիեւն էլ իր պառվանախշունով փախչելու է. Ալեն Սիմոնյան

Վստահեցնում եմ՝ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, Ալիեւն էլ իր պառվանախշունով փախչելու է. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթի սկիզբը հասցեագրեց ադրբեջանցի ժողովրդին, երկրորդ հատվածը՝ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին:

Դիմելով ադրբեջանցիներին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց խաբում են, Ադրբեջանը ոչ մի հաջողություն ռազմական առումով չունի:

«Մեզ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցի զինվորներին նետում են մսաղաց, որ ինչ-որ պաշտոնյա կարողանա գրառում անի կամ լուսանկար տեղադրի համացանցում»,- նկատեց նա:

Այնուհետեւ անդրադառնալով այս պատերազմի ելքի վերաբերյալ իր պատկերացնումներին՝ Սիմոնյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ ադրբեջանցիները Արցախից նոր զինադադար են խնդրելու, իսկ Ալիեւը իր պառվանախշունով փախչելու է Ադրբեջանից՝ թողնելով Ադրբեջանը աղքատության մեջ»:

Խոսելով սփյուռքում մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների մասին՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց եւ խնդրեց բոլոր խաղաղ միջոցներով շարունակել այդ ճնշումները միջազգային հանրության վրա:

«Ձեր գործը շատ անգին եւ կարեւոր է»,- վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Թեմայի այլ նորություններ