Վրաստանի ԱԱԽ. Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես չեղարկել է ռազմական փոխադրումների անցկացման թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ, այս մասին կողմերը եղել են տեղեկացված
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վրաստանի ԱԱԽ. Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես չեղարկել է ռազմական փոխադրումների անցկացման թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ, այս մասին կողմերը եղել են տեղեկացված

Վրաստանի ԱԱԽ. Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես չեղարկել է ռազմական փոխադրումների անցկացման թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ, այս մասին կողմերը եղել են տեղեկացված

Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով, օդային և ցամաքային երթուղիներով ռազմական փոխադրումների թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը եղել են տեղեկացված,- այս մասին նշված է Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը լրագրողներին ծանոթացրել է անվտանգության խորհրդի քարտուղար Վախտանգ Գոմելաուրին:

Այսօր, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև հերթական բախման և ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայացել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես նշված է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, նիստին քննարկվել է նշված հակամարտությամբ պայմանավորված ծանր վիճակը, որի հետևանքով, ցավոք, եղան զոհեր, իրավիճակի ապակայունացումը կտրուկ բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա:

«Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, ձեռնարկել բոլոր միջոցները բռնությունը դադարեցնելու և երկխոսություն վերսկսելու համար: Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ: Մեր խնդիրն է, պահպանել և առավել ամրապնդել այս հարաբերությունները: Վրաստանում մշտապես հպարտացել ենք վրացիների հետ միասին այլ ազգությունների, այդ թվում ադրբեջանցիների և հայերի խաղաղ համակեցությամբ, որը մեր ընդհանուր ձեռքբերումն է և պետք է զգուշորեն վերաբերվենք դրանք:

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված ճգնաժամային իրավիճակում առանձին ապակառուցողական տարրերը, Վրաստանի դրսում թե ներսում, ստվերի տակ դնեն մեր բարեկամությունը և պատմական փորձը:

Այս ամենը հաշվի առնելով, վրացական կողմը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում, ցանկացած ձևով նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, երկխոսություն անցկացնելու նպատակով, հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալել Թբիլիսիում: Վրացական կողմը բազում տարիների ընթացքում հետևողականորեն կատարել և կատարում է իր միջազգային պարտականությունները, այդ թվում դրացի երկրների – Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների էկոնոմիկայի գործունեության և զարգացման համար: Որը բնական է, նաև Վրաստանի շահերում է: Այսօր ևս, Վրաստանով, տարանցիկ ռեժիմում քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների և անվտանգ, այդ թվում, Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Փոխադրումների ինտենսիվությունը բարձր է և նշված ցուցանիշը չի փոխվել ռազմական հակամարտության մեկնարկից հետո: Հատկանշական է, որ հակամարտության սրման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակների համար որևէ սահմանափակումներ չեն եղել և չի էլ լինի: Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, լարված իրավիճակի մեկնարկից հետո, ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով, օդային և ցամաքային երթուղիներով ռազմական փոխադրումների թույլտվությունը երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը եղել են տեղեկացված է: Ցանկացած այլ միջազգային տարանցիկ փոխանցումների վերաբերյալ վրացական կողմը կատարում է միջազգային պարտականությունները: Մեր ընդհանուր շահն է – արագ կարգավորվի ռազմական բախումը և տարածաշրջանում լինի խաղաղություն»,- նշված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ