Viasat-ն ամերիկահայերին վստահեցրել է՝ «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանքն այլևս չի մատակարարի Թուրքիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Viasat-ն ամերիկահայերին վստահեցրել է՝ «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանքն այլևս չի մատակարարի Թուրքիա

Viasat-ն ամերիկահայերին վստահեցրել է՝ «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանքն այլևս չի մատակարարի Թուրքիա

Ամերիկյան Viasat ընկերությունն ամերիկահայերին վստահեցրել է, որ դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա: Ընկերության արտադրանքն օգտագործվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար: Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ընկերության շենքի առաջ, և նրանցից մի քանիսը մուտք է գործել ընկերության տարածք՝ բանակցությունների նպատակով:

Ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը Viasat-ի նախագահ Քեն Պետերմանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ վերջինս նշել է՝ տեղյակ չեն եղել իրենց արտադրանքի՝ ահաբեկիչների կողմից օգտագործման մասին: Ըստ Հալաջյանի՝ Պետերսոնը հավելել է, որ Viasat-ը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային և պաշտոնական Վաշինգտոնից բացատրություններ կպահանջի:

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ բողոքի ակցիաների համար, որ այդ ահաբեկչությունը դադարեցվի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակտիվիստի սոցիալական ցանցի էջը, որտեղ ուղիղ եթեր էր միացված, Viasat ընկերության ներկայացուցիչն ասել է հայ ակտիվիստին, որի բնորոշմամբ՝ սա իրականում մեծ ձեռքբերում է և շնորհիվ կալիֆոռնիայի հայերի ջանքերի՝ այդ ռազմական տեխնիկան այլևս չի մատակարարվի Թուրքիային: Viasat-ը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա:

Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա: Viasat-ի տնօրեն Քենթ Պետերսոնից ամերիկահայերի ակցիայի ընթացքում հարցազրույց էր վերցնում FOX5 հեռուստաալիքը: Սպասվում է նաև այդ լրատվամիջոցի արձագանքը: 

Թեմայի այլ նորություններ